Բարի գիշեր, փոքրիկ. դասընթաց 4-ից 18 ամսական փոքրիկների համար

0
(0 Կարծիք)

Տևողություն 2 ժ․ 10 ր․ 15 վ․

Ձեր դասընթացը հասանելի կլինի 50 օր

Արժեքը ՝

22500֏ 27500֏
Բարի գիշեր, փոքրիկ. դասընթաց 4-ից 18 ամսական փոքրիկների համար

Դասընթացի մասին

«Բարի գիշեր, փոքրիկ» դասընթացը նախատեսված է 4 ամսականից 18 ամսական փոքրիկների և իրենց ծնողների համար՝ ավելի լավ, ավելի ամուր քուն ունենալու համար։ Դասընթացի ընթացքում սովորելու եք՝

 

  • ունենալ իրատեսական սպասելիքներ փոքրիկի քնից,
  • կազմել ռեժիմ, որը հարմար կլինի ձեզ և փոքրիկին,
  • հասկանալ փոքրիկի քնի առանձնահատկությունները,
  • անվտանգ քուն կազմակերպել,
  • ապահովել քնի արտաքին բարենպաստ պայմանները,
  • ներմուծել քնի ծես,
  • հասկանալ փոքրիկի հանգստանալու ձևերը,
  • փոփոխել քնի ասոցիացիաները,
  • անցնել ինքնուրույն քնի անհրաժեշտության դեպքում,
  • իմանալ՝ ինչ անել հետագայում։

 

Դասընթացում ներառված են բոլոր առանձնահատկությունները, խնդիրներն ու լուծումները, քանի որ փոքրիկների քունը երբեք գծային լավը չի լինում՝ կտրուկ աճի օրերը, ատամները, ֆիզիկական նոր հմտությունները, փոփոխվող ռեժիմը, շարունակաբար ազդում են փոքրիկի քնի։ Երբ մենք աշխատում ենք քնի վրա, ապահովում ենք փոքրիկին առավելագույն հանգիստ, իսկ նման ճգնաժամային փուլերը համեմատաբար ավելի հանգիստ են անցնում, դիցուք, գիշերը սովորական ժամանակ հինգ անգամ արթնացող փոքրիկի մոտ այդ արթնացումները դառնում են տասը, իսկ երկու անգամ արթնացող փոքրիկի մոտ՝ չորսը։ Նման տարբերությունը հասկանալը շատ կարևոր է։

 

 Դասընթացի երեք շաբաթվա ընթացքում խորհրդատուն երեք օր շարունակ ստուգելու է ձեր քնի օրագիրը, և երեք շաբաթ աշխատանքային օրերին սահմանված office hours-ի ընթացքում կպատասխանի ձեր բոլոր հարցերին, որոնք գրելու եք մասնակիցների համար չատում։ Դասընթացի առաջին օրը մասնակիցները կստանան նաև անհատական թերթիկներ՝ նախապես լրացված հարցաթերթի հիման վրա կազմված։

 

Դասընթացի արժեքը 27.500 24.500 դրամ է։

 

Քնի հետ աշխատանքը նման է սար բարձրանալուն. այն պահից, երբ դուք սկսում եք լեռնագնացությունը, դուք անընդհատ բարձրանում եք ու իջնում։ Եվ հերթական վայրէջքի ժամանակ կարևոր է հիշել, որ դուք արդեն իսկ բավականին բարձրացել եք գետնի մակարդակից։ Իրատեսական սպասելիքները կարևոր են ոչ միայն երեխայի, այլև ձեր տեսանկյունից։

 

Դե ի՞նչ, պատրա՞ստ եք մեր համատեղ ճամփորդությանը դեպի քաղցր քուն։ Դե գնացինք։

 

 

Դասընթացի բովանդակություն

video Ներածական 24 վ․
video 0. Իրատեսական սպասելիքներ 24 ր․ 10 վ․
video Իրատեսական սպասելիքներ
video 1.1. Ողջույն 9 ր․ 2 վ․
video 1.2. Քնի պայմաններ 28 ր․ 9 վ․
video Քնի հարմարավետ պայմաններ
video 1.3. Ծեսեր 16 ր․ 15 վ․
video 1.4. Հաճախակի գիշերային արթնացումներ 16 ր․ 15 վ․
video 1.5. Ռեժիմ 36 ր․
video Կուտակված հոգնածություն 0-ից 12 ամսական
video Կուտակված հոգնածություն 12 ամսական և բարձր
video Գերզգայուն երեխա
video Լավ քնի բաղադրիչների check list
video 2.1. Ինքնուրույն քնի մեթոդները
video Ուղեցույց մաս 2
video 2.2. Ինքնուրույն քուն_մանրամասն նկարագիր
video Ուղեցույց մաս 2.1
video Ինչպես օգտագործել ֆեյդինգ կոնստրուկտորը
video Ֆեյդինգ կոնստրուկտոր
video ԻՔ մեթոդի կոնստրուկտոր
video 3. Իսկ ի՞նչ անել, եթե...
video Ուղեցույց մաս 3
Աստղ Նադիրյան

Աստղ Նադիրյան

Երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ

Դասավանդողի մասին

Ողջու՜յն, ես Աստղն եմ՝ ծնողների թիկունքն ու ընկերը։ 

Հավատում եմ, որ յուրաքանչյուր երջանիկ ընտանիք ու դրանում մեծացող երջանիկ փոքրիկ լուսավոր ապագայի գրավականն են։ Ուստի իմ կողմից աջակցում եմ ծնողներին՝ վայելելու իրենց ծնողավարումը, սովորեցնում եմ լսել իրենց ծնողական բնազդին ու ճանաչել իրենց աննման, անկրկնելի փոքրիկին։

Ուսանողների կարծիքներ

0
(0 Կարծիք)
Տեսնել ավելին