Ծնողավարումը չի ենթադրում անքուն գիշերներ
Քնկոտ մեր լաբորատարիայում մենք հավատում ենք, որ փոքրիկի լույս աշխարհ գալը ամենաերջանիկ իրադարձությունն է, և մենք կօգնենք հասկանալ ձեր յուրահատուկ փոքրիկին ու այդպիսով ունենալ խաղաղ գիշերներ ու ցերեկներ, երբ միասին կգրավեք աշխարհը
Տեսնել ավելին
Անհատական խորհրդատվութ-յուններ
Դասընթացներ և սեմինարներ
Համախոհ ծնողներ
Քնի և մանկական հոգեբանության, կրծքով կերակրման մասին դասընթացներ և տարեկան վերա-հավաստագրում
Ինչու՞ աշխատել խորհրդատուի հետ
Քնի մեր լաբարատորիայում մենք օգտագործում ենք հետևյալ բաղադրիչները՝
🔹 իրատեսական սպասելիքներ և հարգանք երեխայի բնական պահանջմունքների հանդեպ,
🔹 սեր, լիքը լիքը սեր՝ ծնողի, երեխայի և ընտանիքի հանդեպ։
Մեր մասնագետները

Աստղ Նադիրյան
Քնի խորհրդատու
Աշխատանքը ծնողների հետ իմ տարերքն է։ Երեխաները ապագան են, և ես հավատում եմ, որ մեծացնելով երջանիկ ու առողջ երեխաներ, մենք ապահովում ենք երջանիկ ու առողջ ապագա։ Եվ ես հավատում եմ, որ սրա գաղտնիքը երջանիկ ծնողներն են։ Ես այստեղ եմ՝ օգնելու ձեզ գտնել ՁԵՐ ծնողավարմանը համապատասխան ճանապարհը՝ բալիկի քնի հետ աշխատելու համար

Մարիամ Արշակյան
Համակարգող մասնագետ
Ես օգնում եմ ծնողներին գտնել իրենց հարմար ծառայություններն ու փաթեթները, կազմակերպում տեխնիկական հարցերով աջակցությունը։ Իսկ հոգեբանի կրթությունն օգնում է գնահատել ու զգալ ծնողներին։ Դեռ ինքս ծնող չեմ, բայց Աստղի հետ համատեղ աշխատանքից հետո կարծում եմ, որ ապագայի համար բոլոր անհրաժեշտ գիտելիքներով զինված եմ արդեն։
Կիսվում են մեր ծնողները
Սկզբանական շրջանում շատ էի գուգլում և կարդում երեխայի քնի հետ կապված հոդվածներ։ Անընդհատ ստանում էի մի գովազդ, որն առաջարկում էր թեստ անցնել։ Դրա պատասխանը վախեցնում էր՝ ասելով, որ սխալ ժամի եմ քնացնում, որ սխալ է գիշերը կերակրելը և եթե այդպես շարունակվի, ապա շուտով իմ գիշերները կվերածվեն մղձավանջի, ու ես էլ չեմ քնի։
💁🏻♀️Բայց մասնակեցեցի @astgh_nad -ի վեբինարին, որը փարատեց իմ բոլոր վախերը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան։
Ինչն եմ գնահատում ամենից շատ, որ Աստղը լսում է, հասկանում և չի փաթաթում ընդունված քնի ստանդարտները ծնողներին։ Ես հասա այն արդյունքին, որն ուզում էի. ես ու աղջիկս հանգիստ քնում ենք, իսկ ապագայի համար ես ունեմ բոլոր գիտելիքները այլ փոփոխություններ մտցնելու համար, քանի որ իմ նպատակը ոչ թե ինքնուրույն քունն էր, այլ հեշտ քնեցնելն ու խաղաղ համատեղ քունը։
Իմ գերակտիվ փոքրիկը քնեց։ Երեք դժվար օր, և իմ ակտիվ տղուկը ծեսից հետո պառկեց ու քնեց՝ արթնանալով գիշերը իր միակ կերակրման ժամին ու արագ հետ քնելով կերակրելուց հետո։ Ամենալավն այն է, որ հիմա կարող եմ քնեցնել ու իմ գործով զբաղվել՝ չմտածելով, որ հեսա նորից կարթնանա ու պիտի երեկոյան իննից լինեմ սենյակում։ Ես ու ամուսինս շնորհակալ ենք... անսահման։
Ես մասնակցել եմ երեքշաբաթյա դասընթացին և ուզում էի ասել, որ սա իմ լավագույն ներդրումն էր։ Գիտելիքների այն մեծ ծավալը, որ ստացա, ինձ պետք կգա փոքրիկիս ողջ մանկության ընթացքում։ Իսկ մյուս մամաների փորձն ու աջակցությունը մեթոդի կիրառման օրերին շատ օգտակար էր ու օգնում էր հետ չկանգնել։ Նման պահերին այնքան է օգնում գիտակցումը, որ դու մենակ չես, որ էլի ինչ-որ մեկն անցնում է քո նույն ճանապարհը։